Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռադիկուլոպաթիայի ախտորոշումն ու բուժումը. ultraimaging.am
Ռադիկուլոպաթիան ողնուղեղային նյարդերի ախտահարումն է, որն արտահայտվում է ախտահարված նյարդի շրջանում ցավերի, թմրածության և այլ ախտանիշների դրսևորմամբ: Այն կարող է առաջանալ ողնաշարի ցանկացած հատվածում, սակայն հիմնականում զարգանում է գոտկային և պարանոցային շրջաններում: Շատ հազվադեպ ախտանիշները կարող են արտահայտվել կրծքային շրջանում:
Այս վիճակին բերող հիմնական գործոնը մեջքի երկարատև ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքն է, ընդ որում` հիմնականում ծանր ֆիզիկական աշխատանքը և ձիասպորտը:
Ախտաբանության դրսևորման ռիսկը մեծացնում է նաև ժառանգական գործոնը, սակայն վերջինս բավականին հազվադեպ է հանդիպում:
Պատճառները
Ռադիկուլոպաթիայի ախտանիշները կարող են դրսևորվել տարբեր պատճառներով: Նյարդերի ճնշումը կամ գրգռումը տեղի է ունենում ողնաշարից դուրս գալու հատվածում: Հիմնական պատճառներն են.
- սկավառակի ճողվածք,
- օստեոֆիտներ,
- սպոնդիլոզ,
- նյարդի մոտակայքում տեղակայված կապանների հաստացում,
- ուռուցքներ,
- վարակներ,
- սկոլիոզ,
- շաքարային դիաբետ,
- ողնաշարի դեգեներատիվ կամ բորբոքային հիվանդություններ:
Հիվանդության հստակ պատճառը կարող է պարզել միայն բժիշկը՝ լիարժեք հետազոտությունից հետո:
Ինչպե՞ս է այն դրսևորվում
Ռադիկուլոպաթիայի ախտանիշները լիովին պայմանավորված են նրանով, թե որ նյարդարմատն է ախտահարված: Այնուամենայնիվ, հիմնական դրսևորումներն ընդունված է համարել ցավը, թմրածությունը և ծակծկոցները, որոնք առաջանում են ձեռքերում և ոտքերում: Ցավը կարող է տեղայնացված լինել և դրսևորվել ախտահարված շրջանում: Եթե ախտաբանությունն ընդգրկում է գոտկային շրջանը, ցավը ճառագայթում է ներքև` ոտքեր և ոտնաթաթեր. այս ախտանիշը կրում է իշիաս անվանումը:
Եթե ընդգրկված է կրծքավանդակը, ապա ցավը հիշեցնում է կրծքային հեղձուկի նոպա:
Ինչ վերաբերում է սպոնդիլոգեն ռադիկուլոպաթիա հասկացությանը, ապա այս դեպքում առաջացման հիմնական պատճառը ողնուղեղի սկավառակների ախտահարումն է, ինչը հիմնականում սկավառակի ճողվածքն է:
Հազվադեպ կարող է մկանային թուլություն առաջանալ: Ընդ որում, ախտահարման բոլոր ախտանիշները դրսևորվում են մարմնի միայն մի կեսում: Այնուհանդերձ, հատուկ ուշադրություն է դարձվում ցավային համախտանիշին, քանի որ հենց վերջինս է հնարավորություն տալիս հստակ հասկանալ, թե ողնուղեղի հատկապես որ արմատիկներն են ախտահարված:
Տեղայնացված ցավը կարող է թուլանալ կամ ուժեղանալ մարմնի դիրքի փոփոխության հետ կապված: Այն կարող է լինել ինչպես բութ, այնպես էլ սուր բնույթի:
Անդրադարձված ցավը հաճախ որևէ կապ չունի ողնաշարի հետ: Նրա պատճառները կարող են լինել բոլորովին այլ ախտաբանություններ՝ հաճախ վիրաբուժական ուղղվածության: Ընդ որում, այն ծնկներից ներքև չի իջնում, մինչդեռ իսկական արմատիկային ցավը հասնում է մինչև ոտնաթաթեր:
Ոչ պակաս տարածում ունի նաև ցավային համախտանիշը, որն առաջանում է նյարդարմատի ճզման հետևանքով: Այն ունի հստակ սահմաններ և չի լքում ախտահարված նյարդի նյարդավորման շրջանը, սակայն ուժեղանում է քայլելիս կամ նստելիս, ինչպես նաև` փռշտալիս, հազալիս կամ խորը շնչելիս:
Ախտորոշում
Ռադիկուլոպաթիան ախտորոշվում է մանրամասն հետազոտությունից հետո միայն: Այն սկսվում է զննումից և գանգատների ունկնդրումից: Հաճախ հենց այս տեղեկատվությունն է հնարավորություն տալիս հստակ որոշել, թե որտեղ է գտնվում ախտահարված նյարդը: Անպայման իրականացվում է մկանային ուժի, զգացողության և ռեֆլեքսների ստուգում:
Դրանից հետո անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն, որը հնարավորություն կտա հայտնաբերել ախտաբանության պատճառը: Եթե դա ռենտգենագրությունն է, ապա այն հնարավորություն կտա հայտնաբերել վնասվածքը, սպոնդիլոզը կամ ուռուցքը: Ողնուղեղի ավելի հստակ պատկերը ստանալու համար պահանջվում է իրականացնել ՄՌՏ հետազոտություն: Եթե ինչ-որ պատճառով հիվանդը չի կարող անցնել ՄՌՏ, ապա նշանակվում է ՀՏ: Այն հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե ինչու է տեղի ունենում ողնուղեղի արմատիկների ճնշում, և արդեն այդ արդյունքից կախված՝ կիրականացվի ռադիկուլոպաթիայի բուժումը, որը կարող է լինել կամ կոնսերվատիվ, կամ` վիրաբուժական:
Ինչպես ազատվել նրանից
Մեծավ մասամբ օգնում է կոնսերվատիվ բուժումը: Այն հիմնականում ցավազրկողների և հակաբորբոքիչների ընդունումն է, ֆիզիոթերապիան, մերսումը, բուժական ֆիզկուլտուրան, կամ այնպիսի միջամտությունների իրականացումը, ինչպիսին է ողնաշարի ձգումը: Հաճախ բուժման սկզբից մինչև առողջացում տևում է 2-3 ամիս:
Երբեմն նույնիսկ երկարատև բուժումից հետո ախտանիշները չեն անցնում: Այն դեպքում, երբ ցավերն ավելի են ուժգնանում և խանգարում նորմալ կենսակերպին, պետք է դիտարկել վիրահատական տարբերակը: Շատ կարևոր է նյարդարմատի վրա ճնշման լիովին վերացումը: Հաճախ իրականացվում է լամինէկտոմիա կամ դիսկէկտոմիա` նախապես քննարկելով բոլոր առավելությունները, թերություններն ու հակացուցումները:
Միշտ չէ, որ այս բուժումն օգնում է մշտապես մոռանալ մեջքի ցավերի մասին: Երբեմն ինչպես սկավառակի ճողվածքը, այնպես էլ ուռուցքները և դեգեներատիվ հիվանդությունների դրսևորումները կարող են կրկնվել, այդ դեպքում ախտանիշները կրկին ի հայտ են գալիս:
Ընդհանուր կանխատեսումը բարենպաստ է, քանի որ բուժումը հնարավորություն է տալիս բավականին երկար ժամանակ ազատվել ցավային զգացողություններից: Ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա որևէ ընդհանուր եղանակ գոյություն չունի, քանի որ այս ախտաբանության պատճառները տարբեր են:
18.01.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ